Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Շերեփը փոխելու ժամանակը

Շերեփը փոխելու ժամանակը
21.07.2023 | 13:50

Շառ Միշելն առաջարկում է Արցախին ընդունել Աղդամից եկող օգնությունը:

Էս էլ ձեր Արևմուտքը:

Բավական չէ՞ ձեռքներս մեկնենք թղթե շերեփին։

Մեզ ո՛չ Հյուսիսը կօգնի, և ո՛չ էլ Արևմուտքը։

Մեզ մեր ձեռքը կօգնի և մեր ձեռքի անկռելի երկաթը։

ՈՒրիշ խաղ չկա։

Կռվից վախեցողն ավելի մեծ կռվի մեջ է ընկնելու։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ